Քեյթլին Ջենները կարող է բանտում հայտնվել չկանխամտածված սպանության համար
Լոս Անջելեսի ոստիկանությունը ավարտել է Քեյթլին Ջենների մասնակցությամբ փետրվարյան ավտովթարի հետաքննությունը, հայտնում է spletnik.ru-ն:
Ոստիկանական զեկույցում նշվում է, որ վթարը, որի հետևանքով 1 մարդ մահացել ու ևս 5-ն ստացել են ծանր վնասվածքներ, տեղի է ունեցել Ջենների մեղքով:
Ռեալիթի շոուի աստղը չի գերազանցել արագությունը, սակայն փորձագետները վստահ են, որ արագությունը, որով Քեյթլինը վարել է մեքենան, արդարացված չի եղել՝ հաշվի առնելով ճանապարհային պայմանները:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հաջորդ շաբաթ դատախազությունը կորոշի՝ արդյոք արժի գործը հանձնել դատարան: Եթե որոշումը լինի ոչ հօգուտ Քեյթլինի, ապա նրան կսպառնա նվազագույնը 1 տարվա բանտարկություն չկանխամտածված սպանության համար: