Բաժիններ՝

Որքան դոլար են գնել և վաճառել ՀՀ բանկերը այս շաբաթ

Օգոստոսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,869,792 դոլար 476.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,070,544 ԱՄՆ դոլար 478.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 300,000 ԱՄՆ դոլար 477.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 7,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 477.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,961,071 EUR 528.28 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,866,718 EUR 534. դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,075,243,069 ռուբլի 7.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 296,808,106 ՌԴ ռուբլի 7,28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս