
«Մանչեսթեր Սիթին» պայմանավորվել է Դե Բրոյնեի տրանսֆերի վերաբերյալ

Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրոյնեն մոտ է Անգլիայի առաջնություն վերադառնալուն: «Մանչեսթեր Սիթին» երկար ժամանակ պայմանավորվում էր «Վոլֆսբուրգի» հետ Կևին Դե Բրոյնեի տեղափոխության կապակցությամբ և վերջապես կողմերը համաձայնության եկան:
Bild-ի տեղեկություններով, «Վոլֆսբուրգը» ընդունել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկությունը: Ֆուտբոլիստի համար ակումբը կվճարի 70 մլն եվրո:
Ֆուտբոլիստի աշխատավարձը զգալիորեն կբարձրանա. տարեկան նա կվաստակի 10 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը