
Աղմուկ ականջներում. Ժողովրդական դեղատոմսեր

Բալի մատղաշ ցողունները մանրացրեք, լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք այնքան օղի, որ հումքը ծածկվի: Ոգեթուրմի տարան 20 օր պահեք տաք տեղում՝ կիպ փակված վիճակում, քամեք: Ոգեթուրմն առանձնացրեք, իսկ հումքի վրա ավելացրեք նույն քանակությամբ օղի ու թրմեք 12 օր:
Քամեք, խառնեք ոգեթուրմերը: 1 թեյի գդալ ոգեթուրմը լուծեք 50 մլ ջրի մեջ, խմեք օրը 2 անգամ՝ ուտելուց առաջ: Բուժման 1 ամսվա համար պահանջվում է 1 լ ոգեթուրմ: Խորհրդակցեք բուժող բժշկի հետ:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: