Բաժիններ՝

Այս սերիալում հոգին ոչ թե վերածնվում է, այլ մտնում է ուրիշ մարմին. Ելենա Բորիսենկոն՝ «Ուրիշի հոգին» սերիալի մասին

Օգոստոսի 31-ից եթեր կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերության «Ուրիշի հոգին» նոր սերիալը: Սերիալի անոնսից տեղեկանում ենք, որ հերոսուհիներից մեկը վերածնվում է՝ կրելով մեկ ուրիշի հոգին:

Դերասանուհի Ելենա Բորիսենկոյից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ համաձայնեց խաղալ այս սերիալում և արդյո՞ք հավատում է հոգու վերածնվելուն:

«Համաձայնել եմ, որովհետև զբաղվածությունս սերիալում քիչ է լինելու և մյուս գործերս չեն տուժի: Իհարկե, չեմ կարող սերիալի բոլոր գաղտնիքները բացահայտել, բայց հոգիս վստահելու եմ Աննա Գևորգյանին:

11202657_557071277774102_3322510034485208456_n

Կարդացեք նաև

Մարմնավորելու եմ շատ հայտնի մի դաշնակահարուհու, որի ամուսինը մահանում է, նա ամուսնանում է շատ երիտասարդ տղայի հետ, որին չի ընդունում այդ կնոջ մեծ երեխան: Բայց սերիալի ամբողջ իմաստը նրանում է, որ հոգին մտնում է ուրիշ մարմին: Հետո ուրիշ մարմնով վերադառնում է և փորձում արդարություն հաստատել:

11229766_557071271107436_8039671544394636152_n 11219514_557071284440768_5922835050374213807_n

Մեր եկեղեցին չի ընդունում դա, բայց ես հավատում եմ: Եկեղեցին էլ ասում է, որ ֆիզիկական մարմինը մահանում է, իսկ հոգին՝ ոչ: Այս սերիալում հոգին ոչ թե վերածնվում է, այլ մտնում է ուրիշ մարմին: Այդ աղջիկը լուսնոտ է, ծնողները փոքր ժամանակ տարել են ինչ-որ մեկի մոտ, որը թալիսման է տվել, որն իրեն կպաշտպանի, այսինքն՝ այստեղ թալիսմանի հետ է կապվում դա: Ինձ համար հետաքրքիր էր, որովհետև ես այդ ամեն ինչին հավատում եմ:

serial serial1 serial2

Բացի այդ, ևս մի հետաքրքիր բան կա. «Վերվարածների» ժամանակ փոքրահասակ աղջկա էի մարմնավորում, թեև տարիքով մեծ էի, հետո միանգամից ինձ սկսեցին առաջարկել մոր դերեր, և միջանկյալ տարիքի դերերի հնարավորություն այդպես էլ չունեցա»:

11935084_557071287774101_7431805651847793351_n

Մեր տեղեկություններով՝ թեև դերասանուհին մի քանի սերիայում է խաղալու, բայց անընդհատ հայտնվելու է՝ հիշողությունների ձևով, իսկ վերջին սերիայում վերադառնալու է և կատարելու է իր առաքելությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս