
Դավիթ Սանասարյանը՝ Վալերի Օսիպյանին. «Ժամ ենք պահում»

Նախնական տվյալներով Հանրապետության հրապարակից «Ոտքի Հայաստան» նախաձեռնության թվով 6 անձի բերման են ենթարկել: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի հետ զրույցում Վ. Օսիպյանն ասաց, որ եթե Հանրապետության հրապարակ անվադողեր են ցանկանում բերել, ապա պետք է այդ մասին իրազեկեն Երևանի քաղաքապետարանին:
Վալերի Օսիպյանը նաև տեղեկացրեց, որ 15 րոպե հետո բոլոր բերման ենթարկված անձինք ազատ կարձակվեն: Սանասարյանն էլ ասաց, թե «ժամ ենք պահում», եթե 15 րոպեից նրանք ազատության մեջ չլինեն, ապա իրենք անհնազանդություններ են սկսելու: