![](/banners/BeFunky-design.jpg)
Վիտամինային դիմակներ
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/dimak1.jpg)
Խմորիչով դիմակ
15-20գր խմորիչին խառնել 1/2 թեյի գդալ կիտրոնի հյութ, նույնքան սեւ կամ կարմիր հաղարջի կամ թուրինջի հյութ, հետո այս զանգվածը մի քիչ տաքացնել ջրի գոլորշու վրա ու գոլ վիճակում քսել դեմքին ու թողնել 15 րոպե:
Դիմակ` պատրաստված մասուրի պտուղներից
3 ճաշի գդալ մասուրի աղացած պտուղները լցնել 2 բաժակ եռացրած ջրի մեջ ու նորից եռացնել 10 րոպե հետո, փակ թերմոսի մեջ թողնել գիշերը: Առավոտյան քամել, եղած զանգվածը խառնել 1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռին ու քսել դեմքին` պահելով 15 րոպե: Այնուհետեւ դեմքը մաքրել այն քամած հյութով: