
Ալեքսանդր Կոկորինի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»

Մոսկվայի «Դինամոյի» հարձակվողի շահերը ներկայացնող Կրիստոֆ Յուտտոն համոզված է, որ Կոկորինը կլքի ակումբը` մինչև տրանսֆերային պատուհանի վերջը:
«Տվյալ պահին ես աշխատում եմ Կոկորինի տրանսֆերի վրա: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»: Ամեն հիմք կա կարծելու, որ ֆուտբոլիստը մինչև օգոստոսի 31-ը կհայտնվի այս ակումբներից մեկում»,- ասել է Յուտտոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոկորինի ծառայություններով հետաքրքրված է նաև «Զենիթը»:
««Դինամոն» իսկապես մի շարք եվրոպական ակումբների կողմից առաջարկություններ ունի Կոկորինի վերաբերյալ և այդպիսի տարբերակը առաջնային է համարվում: «Դինամոն» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին, միայն ոչ «Զենիթ»»,- մեկնաբանել է իրավիճակը ակումբի ներկայացուցիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը