Բաժիններ՝

«Չելսին» պատրաստվում է գնել «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոյին

Անգլիայի չեմպիոնները խլեցին հարձակվողին «Մանչեսթեր Յունայթեդից»: Լոնդոնյան «Չելսին» պայմանավորվել է «Բարսելոնայի» հետ` Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրոյի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է Marca-ն:

«Չելսին» Պեդրոյի տեղափոխության համար «Բարսելոնային» կվճարի 28 մլն եվրո և ևս 2 մլն կատալոնական ակումբը կստանա տարբեր բոնուսներից: Ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկած պայմանների, այս առաջարկն ավելի ձեռնտու է «Բարսելոնայի» համար: Մանկունյանցիներն իսպանացու համար առաջարկում էին 25 մլն եվրո` միանգամից և ևս 5 մլն` այդ նույն բոնուսների տեսքով:

Հարձակվողն արդեն Լոնդոնում է և բժշկական հետազոտություն է անցնում «Չելսիում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պեդրոն տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Պեդրոն, ով «Բարսելոնայի» սան է, առաջին անգամ «կապտանռնագույնների» հիմնական կազմում հանդես է եկել 2008թ. հունվարին:

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը կատալոնացիների կազմում մասնակցել է 50 հանդիպման և խփել է 11 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս