
ԱԺ-ն 686 հազար դրամ է վճարել ծաղկի սոխուկներ ձեռք բերելու համար

ՀՀ Ազգային Ժողովն այս ամսվա սկզբին 686 հազար դրամ է ծախսել՝ միայն ծաղկի սոխուկներ ձեռք բերելու համար: ԱԺ-ն գնում է կատարել առանց մրցույթ հայտարարելու, նախապատվությունը միանգամից տալով Տիգրան Հարությունյանին:
«Գյուղատնտեսական ապրանքներ» անվանակարգի տակ գնվել է 3430 ծաղկի սոխուկ՝ յուրաքանչյուրը 200 դրամով:
Նկատենք, որ երևանյան ծաղկի խանութներում սոխուկներ հիմնականում վաճառում են աշնանն ու գարնանը և, օրինակ, կակաչների սոխուկների գները ցածր չեն՝ 550-600 դրամ, նարցիսները՝ 600-650 դրամ: Թե ինչպե՞ս է ԱԺ-ն հիմա գնել սոխուկներ այդ գնով, հավանաբար պայմանավորված է ծաղկի տեսակից: Սակայն ամեն դեպքում 686 հազար դրամը քիչ գումար չէ ծաղկաշատ այգի ունենալու համար: