
ԿԸՀ-ն գնումներ է կատարել առանց մրցույթի

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրենական պիտույքների համար այս ամսվա սկզբին ծախսել է 235 հազար 800 դրամ: Մրցույթով գնում իրականացնելու փոխարեն ԿԸՀ-ն գերադասել է անհրաժեշտ պարագաները ձեռք բերել մեկ անձից՝ Լևոն Կիրակոսյանից:
Այս գումարով ԿԸՀ-ն գնել է հաշվառման գրքեր՝ 55 հատ, նոթատետրեր՝ 50 հատ, ամենօրյա նշումների համար օրագրեր՝ 59 հատ, տարբեր չափերի սեղմակներ՝ 1200 հատ, նաև՝ դատարկ սկավառակներ (CD և DVD)՝ 156 հատ: