Էմի Ուայնհաուսի կյանքի կանոնները
Ամենամեծ սխալը, որ կարող են թույլ տալ ծնողները, երեխաներին վատ երաժշտության տակ մեծացնելն է:
Ես հասարակ մարդ չեմ: Թեկուզ նրա համար, որ, վերջին հաշվով, թքած ունեմ ամեն ինչի վրա:
Ինձ հարկավոր չէ ինչ-որ մեկի օգնությունը, որովհետև, եթե ես չկարողանամ ինքս ինձ օգնել, ուրիշ ոչ ոք չի կարողանա:
Իմ տարիքի մարդկանց մեծ մասը երկար ժամանակ է ծախսում՝ մտածելով այն մասին, թե ինչ պետք է անի հետագա 5 կամ 10 տարվա ընթացքում: Ուրեմն այսպես, այն ժամանակը, որ նրանք ծախսում են այդ մտածմունքների վրա, ես անցկացնում եմ խմելով:
Ես գրում եմ միայն այն բաների մասին, որոնք կատարվել են ինձ հետ: Այն բաների մասին, որոնք ուղղակի չեմ կարող թաղել անցյալում: Փառք Աստծո, ես հակված եմ ինքնակործանման, այնպես որ, երգի թեմաներ միշտ կգտնեմ:
Ես հավատացյալ չեմ: Թեկուզ գիտեմ, որ հավատքը մարդկանց ուժ է տալիս: Բայց ես հավատում եմ ճակատագրին և հավատում եմ, որ ոչինչ հենց այնպես չի կատարվում, այլ՝ ինչ-որ պատճառով: Սակայն վերին ուժերը դրա համար պատասխանատու չեն:
Երաժշտություն ստեղծելը նման է նրան, որ մասնակցես այն ճաշին, որին հրավիրված ես. դու պետք է գործես աստիճանաբար, այլ ոչ թե հերթով ամեն ինչի վրա «ընկնես»:
Ես նրանցից չեմ, ովքեր փորձում են խլել իրենց փառքի 15 րոպեն: Ես պարզապես երաժիշտ եմ և փորձում եմ ազնիվ լինել:
Ես կհամաձայնեմ այն բանի հետ, որ տաղանդավոր եմ: Բայց մի բան ևս հստակ է՝ ես չեմ ծնվել երգելու համար: Ես ծնվել եմ նրա համար, որ լինեմ կին ու մայր և հոգ տանեմ ընտանիքիս մասին:
Ես չեմ դատապարտում պատահական սեքսը: Հասկանում եմ, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ողջունում եմ դավաճանությունը: Բայց ինձ թվում է, որ դա մարիխուանա ծխելու նման է՝ ոչ մի լուրջ բան:
Ոչ մի իմաստ չկա՝ բացի ճշտից ինչ-որ ուրիշ բան ասել:
Առաջին անգամ ես համբուրվել եմ 11 կամ 12 տարեկանում: Դա Քրիս անունով և հունական ծագումով մի տղա էր, և նա հիմա գեյ է:
Ես բռնցքամարտիկ չեմ: Բայց եթե ինձ պատին դեմ տան, ցանկացածի գլուխը կջարդեմ:
Ինձ թվում է՝ կռվելու կարողությունը կախված չէ նրանից, թե ինչքան մեծ ես դու, այլ նրանից, թե ինչքան շատ է քո մեջ կատաղություն հավաքվել:
Շրջապատում շատ չար մարդիկ կան, և դա՝ այն պատճառով, որ նրանք չունեն ընկերներ: Շփումը մարդկանց, մոր, տատիկի, շան հետ ամենալավ բանն է, ինչ քեզ հետ կատարվում է այս կյանքում: Կոշիկներից ու պայուսակներից հետո, իհարկե:
Դաջվածքները երբեք շատ չեն լինում:
Կանայք միմյանց հետ խոսում են այնպես, ինչպես տղամարդը՝ տղամարդու: Բայց կանայք միշտ ուշադրություն են դարձնում մանրուքների վրա:
Եթե այլմոլորակայիններն ունեն հումորի զգացում, ապա ամենից շատ նրանց պետք է զվարճացնի այն, թե ինչպես ենք մենք սեքսով զբաղվում:
Խելագարությունը կառավարելը բարդ չէ:
Պատրաստեց 168.am-ը