Բաժիններ՝

«Ոչ ոք չի հայտարարել, որ դա շատ հեշտ է կառուցվելու և ոչ մի խնդիր չունենք». Գագիկ Բեգլարյանը՝ Իրան-Հայաստան երկաթուղու մասին

«Ոչ ոք չի հայտարարել, որ դա շատ հեշտ է կառուցվելու և ոչ մի խնդիր չունենք: Մենք միշտ հայտարարել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ այդ դժվարությունները հաղթահարենք: Դա բոլորիս է անհրաժեշտ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ խոսելով Իրան-Հայաստան երկաթուղու վերաբերյալ:

Նա նշեց, որ սեպտեմբերի 23-ին մեկնելու է Չինաստան, որտեղից վերադառնալուց հետո մանրամասն կներկայացնի այցի արդյունքները. «Չինաստանի համար Մետաքսի ճանապարհը կարևոր է և Չինաստանի նախագահը կոնկրետ այդ ճանապարհի համար Չինաստանում գումարներ է հատկացրել, և չինական այն ընկերությունները, որ երկաթգծով են աշխատում, շահագրգիռ են, որ այն կառուցվի»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս