
Kicker. Մխիթարյանը առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստն է

Հենրիխ Մխիթարյանի հաջող մեկնարկը Բունդեսլիագյում անտարբեր չի թողել մարզական մամուլին: Լրատվամիջոցներից շատերը Մխիթարյանին ընդգրկել են տուրի խորհրդանշական հավաքականում:
Իսկ Kicker-ը հենց հայազգի ֆուտբոլիստին է ճանաչել տուրի լավագույն ֆուտբոլիստ։
Տուրի խորհրդանշական հավաքականի դարպասապահը Թոմաս Կրաֆտն է «Հերտայից»:
Պաշտպաններն են Մարսել Շմելցերը՝ «Բորուսիա», Ջոնաթան Տան՝ «Բայեր», Ժոել Մատիպը «Շալկե»:
Կիսապաշտպանների ցանկը ունի հետևյալ տեսքը՝
Ռոջեր՝ «Ինգոլշտադտ», Դուգլաս Կոստա՝ «Բավարիա», Մարկո Ռոյս՝ «Բորուսիա», Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիա», Մարսել Հելեր՝ «Դարմշտադտ»
Իսկ հարձակվողներն են Անտոնի Մոդեստը «Քյոլնից» և «Բավարիան» ներկայացնող Թոմաս Մյուլերը:
Սիրարփի Աղաբաբյան