
Համացանցում է հայտնվել LG Nexus 5 նոր սմարթֆոնի լուսանկարը

Համացանցում է հայտնվել թողարկման պատրաստվող LG Nexus 5-ի լուսանկարը, հայտնում է International Business Times-ը:
Դատելով ամեն ինչից՝ LG Nexus 5-ը կստանա տեսախցիկի օբյեկտիվի տակ տեղակայված դակտլիոսկոպիկ սենսոր ու լազերային ավտոֆոկուս:
Սմարթֆոնի չափսերն են 146,9х72,9х8 մմ: Սարքը կունենա 5,2 դյույմանոց էկրան: