Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S6 Edge+ ու Galaxy Note 5 ֆլագմանները
Հարավկորեական Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է ավելի վաղ անոնս արված իր երկու ֆլագմանները՝ Galaxy S6 Edge+-ն ու Galaxy Note 5 ֆաբլետը, գրում է Cnet-ը:
Galaxy S6 Edge+-ն ստացել է կողային հատվածներում ճկվածք ու 5,7 դյույմանոց Super AMOLED սենսորային էկրան, որն ունի Quad HD թույլտվություն (2560 × 1440 կետայնություն): Դիսփլեյի պիքսելների խտությունը կազմում է 518 ppi:
Galaxy Note 5-ն ստացել է նմանատիպ դիսփլեյ, բայց արդեն հարթ կողային հատվածներով: Note 5-ն ստացել է նաև S Pen գրիչ:
Նորույթներն աշխատում են 8-միջուկային 64-բիթանի Exynos 7420 չիփսեթով:
Երկու ֆաբլետներն էլ ստացել են 16 մեգապիքսելանոց տեսախցիկ:
Galaxy S6 Edge+-ն ու Galaxy Note 5-ը վաճառքի կհանվեն արդեն ընթացիկ ամիս՝ 4 գունային կատարմամբ՝ White Pearl, Black Sapphire, Gold Platinum ու Silver Titanium:
Նորույթների գինը դեռ հայտնի չէ: