
ՀՀ բանկերը 1 շաբաթում գնել են 74.9 միլիոն դոլար

Օգոստոսի 10-14-ն ընկած արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,876,087 դոլար 477,62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 81,025,913 ԱՄՆ դոլար 479.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9,740,000 ԱՄՆ դոլար 478.60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 4,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,073,104 EUR 524.24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,029,171 EUR 528.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել :
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 954,614,832 ռուբլի 7.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 270,460,842 ՌԴ ռուբլի 7,52 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: