Կառավարությունը կրկնապատկել է զինծառայողների սրտի անհետաձգելի վիրահատության համար նախատեսված ֆինանսական հատկացման չափը

ՀՀ կառավարությունը այսօր փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում և 2015 թ. պետբյուջեում: Փաստաթղթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի մինչև 2015 թ. տարեվերջ լիարժեք կազմակերպումը և ֆինանսավորումը: Վարչապետի դիտարկմամբ՝ կառավարությունը փաստորեն կրկնապատկում է սրտի անհետաձգելի վիրահատության համար նախատեսված ֆինանսական հատկացումը՝ ավելի վաղ տրամադրած 500 մլն ՀՀ դրամին ավելացնելով ևս 500 մլն ՀՀ դրամ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31