Բաժիններ՝

Ծառայողական հեռախոսից օգտվելու էթիկետ

Աշխատավայրի հեռախոսից օգտվելը ենթադրում է կարգուկանոն: Եթե զանգում է հեռախոսը, պետք է վերցնել լսափողն ու անվանել հիմնարկության անվանումը: Հետո զանգահարողն ինքը պետք է ներկայանա, և եթե ինչ-որ կազմակերպություն է ներկայացնում, տա կազմակերպության անվանումը: Զանգահարողը ոչ թե պիտի հարցնի`«ով է, ով է խոսում» կամ «ով է լսափողի մոտ», այլ բարեհամբույր ձևով ներկայանալուց հետո պետք է ասի` «ներեցեք, ես ում հետ եմ խոսում»:

Ծառայողական հեռախոսը չի կարելի զբաղեցնել երկարաձիգ անձնական խոսակցություններով: Միայն խիստ անհրաժեշտության դեպքում աշխատակիցը կարող է անձնական խնդիրների համար զբաղեցնել հեռախոսը: Եթե մի սենյակում աշխատում է մի քանի մարդ, ուրեմն՝ հեռախոսով պետք է խոսել շատ ցածր տոնով, որպեսզի ձեր ձայնը մյուսներին չխանգարի աշխատել: Եթե այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ դուք ակամայից լսել եք ուրիշի խիստ անձնական բնույթի զրույցը, ապա չարժե ցույց տալ, որ այն ձեզ հետաքրքրում է, առավել ևս պետք չէ մեկնաբանություններ անել կամ հարցեր տալ այդ թեմայի շուրջ: Եթե դուք վերցրել եք լսափողն ու համաձայնել կանչել աշխատակիցներից մեկին, ապա չարժե հետո հարցնել, թե ով էր զանգահարողը, եթե դուք քարտուղար չեք, կամ՝ դա չի մտնում ձեր պարտականությունների մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս