
Դիզայներ Ստեֆանո Գաբանան շոկի է մատնել հանրությանը՝ հայտնվելով գուլպայով ու սանդալով

Իտալացի աշխարհահռչակ մոդելյեր, Dolce & Gabbana նորաձև բրենդի հիմնադիր Ստեֆանո Գաբանան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ առաջին հայացքից ոչ մի անսովոր բան չկա: Լուսանկարում ժպտացող դիզայները Պերու այցի ընթացքում շշով կաթ է տալիս ալպակայի ձագին:
Սակայն, ուշադիր նայելով լուսանկարը, դիզայների հետևորդները շոկի են մատնվել: Բանն այն է, որ 52-ամյա Գաբանան ներկայացել է սանդալով, որի հետ կրում է զոլավոր գուլպաներ:
Համաձայն նորաձևության կանոնների՝ սանդալը պետք է կրել մերկ ոտքին: Այն գուլպայով կրելը համարվում է վատ դաստիարակության նշան: