Գինեսի գրքի ամենաանիմաստ համաշխարհային ռեկորդները
Գինեսի ռեկորդների գիրքը աշխարհի միակ հրատարակությունն է, որը կարող է զարմացնել յուրաքանչյուրին: Բայց հարյուրավոր հաղթանակների մեջ կան նաև կասկածելի նվաճումներ: Այս հոդվածը կծանոթացնի Ձեզ ամենաանիմաստ ռեկորդների հետ:
Չինացի մեղվապահ Շի Պինը 2012թ. սահմանել է համաշխարհային ռեկորդ: Չինացու վրա նստել են 331 հազար մեղուներ, որոնց քաշը կազմել է 33.1 կգ: 
2009թ. Լինդսի Մորիսոնը և Ջեկ Տսոնիսը սահմանել են ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ: Նրանք այս դիրքում մնացել են 1 օր: Սակայն 2011թ. երկու նեպալցի գերազանցել են են ռեկորդը և ձեռքսեղմում են կատարել 42 ժամ: 
Իրվինում, Կալիֆոռնիայի նահանգի համալսարանում կայացել է բարձերով ամենամեծ մարտը, որին «մասնակցել» է 4200 բարձ: 
Չինացի Ջին Սոնխաուն կարողացել է ամենաերկարը մնալ ձյան մեջ` առանց զգեստների: Նրա ռեկորդն է՝ 46 րոպե և 7 վայրկյան: 
Պեդի Ջոնս, 75-ամյա թոշակառու: Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես սալսայի ամենատարեց պարուհի: 
2011թ. Էդ Չայնան Լոնդոնում ընթացել է զուգարանակոնքի վրա նստած, որը շարժվել է 68 ԿմԺ արագությամբ: 
Կազուժիրո Վատանաբեն դիզայներ է Ճապոնիայից, ում սանրվածքի բարձրությունը կամզում է 1մ 11սմ: 
Եվս մեկ անիմաստ ռեկորդ է սահմանվել 2014թ. Կատմանդուում: Այնտեղ միաժամանակ մոտ 2000 հոգի ծառ են գրկել: 
Չինաստանում 1000 կնոջ միաժամանակ դեմքի մերսում են կատարել: 
Գրքում տեղ է գտել նաև ամերիկացի Բրայան Սպոտսը, ով 439 հավկիթ շարել է ուղղահայաց դիրքով: 
Խար Պարկասը հնդիկ է, ում մարմնի վրա արված է մոտ 200 երկրի դրոշների տատուներ, որոնցից 49-ը` դեմքի վրա: 
2007թ. լոնդոնյան ջրամբարում ջրի տակ կայացել է ամենամեծ ընթրիքը: 
Թայվանում 10 րոպե 1213 մարդ նստել են դիմակներով: 
Նեպալցի Տանևար Գարագայը բասկետբոլի գնդակը 22.41 վրկ. պտտել է ատամի խոզանակի վրա, որը պահել է ատամներով: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

