
Դի Կապրիոն դատարանում շահել է Ռիհաննայի հղիության մասին գրած ամսագրի դեմ դատական գործը

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն շահել է ֆրանսիական Oops ամսագրի դեմ հարուցված դատական գործը, որը գրել էր երգչուհի Ռիհաննայի հղիության մասին:
Բարոյական փոխհատուցման գումարը կազմել է 8 հազար եվրո, հայտնում է Gossip Co-ն:
Հունիսին Դի Կապրիոն հայց էր ներկայացրել ամսագրի դեմ այն հոդվածի համար, որտեղ ասվում էր, թե իբր Ռիհաննան երեխայի է սպասում դերասանից:
2015 թվականի մայիսի 13-ի ամսագրի շապիկին հրապարակվել էին զույգի լուսնակարները «Ռիհաննան հղի է Լեոնարդոյից. նա չի ցանկանում այդ երեխային» խորագրով:
Ավելի ուշ պարզվել էր, որ ամսագիրը սուտ տեղեկություն է հրապարակել, իսկ նրանց միջև անգամ սիրավեպ չի եղել:
Հիշեցնենք, որ հունվարին մամուլում հայտնվեցին տեղեկություններ Ռիհաննայի ու Դի Կապրիոյի սիրավեպի մասին, սակայն դերասանն ավելի ուշ հերքեց այդ տեղեկությունը: