Բաժիններ՝

Ջոլիի ու Փիթի որդեգիր դուստրը ցանկանում է ապրել իր կենսաբանական մոր հետ

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կարող է չպլանավորված այց կատարել Եթովպիա, որտեղ 2005 թվականին որդեգրել ու երկրից դուրս էր բերել հյուծված ու անհրաժեշտ խնամք չստացած Զախարա Մառլի Ջոլի-Փիթին, գրում է tatler.ru-ն:

Այն ժամանակ բոլոր փաստաթղթերում աղջիկը նշված է եղել որպես որբ՝ երեխայի մայրը մահացած է եղել ՁԻԱՀ-ից: Սակայն մի քանի տարի առաջ պարզվել է, որ երեխայի մայրը ողջ-առողջ է ու ցանկանում է տեսնել իր դստերը, ում իբր թե «ուժով են իրենից խլել պաշտոնյաները»:

joli1

Որդեգրման գործակալությունից պատասխանել են, որ ամեն ինչ արվել է օրինական կարգով՝ Զախարայինց հրաժարվել են նրա բոլոր ազգականները, ներառյալ՝ հարազատ տատիկը, ով հաստատել էր երեխայի մոր մահը: Հարցը փակվել էր:

joli4

Սակայն վերջերս Զախարան հայտնել է իր որդեգիր ծնողներին, որ ցանկանում է տեսնել իր կենսաբանական մորը ու անգամ պատրաստ է նրա հետ ապրել իր հայրենիքում:
«Այդ խոսքերը կոտրել են Անջելինայի սիրտը»,- մամուլին հայտնել են աղբյուրները:

660x827_Quality100_a23d61d7a7d7ac9958bb183a6484e0dd
Մեծամասնությունը, սակայն, տեղի ունեցածի պատճառ են նշում աղջկա բարդ բնավորությունը: Լուրերի համաձայն՝ նա շատ զգայուն է, կամակոր ու ամենայն հավանականությամբ խանդում է Ջոլիի ու Փիթի հարազատ երեխաներին:

660x735_Quality100_af767f54895c2e4843e854ed76b14ce7

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս