
Ջուր չի լինելու

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների եւ «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: