
Գողացել են մոտ 200 կգ դեղձ

Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ և Արարատի մարզային վարչությունների ու Արտաշատի բաժնի ծառայողները օգոստոսի 8-ին, ժամը 10.30-ին, Քաղցրաշեն գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Օգսեն Մ.-ին և 1992 թ. ծնված Գրիգոր Ա.-ին:
Պարզվել է, որ նրանք օգոստոսի 4-ի ժամը 22.00-ից օգոստոսի 5-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում 1960 թ. ծնված Սիրուն Կ.-ի տնամերձ հողամասից գողացել են մոտ 200 կգ դեղձ:
Կատարվում է հետաքննություն: