
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով

Օգոստոսի 11-15-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 11-15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, արևելյան շրջաններում‛ 7-8 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի օգոստոսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 40.30C (2006 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 14.00C (1981 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 26.30C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն