
ԱՄՆ-ը 500 հազար դոլար է հատկացրել Բալթյան երկրներում ռուսական գաղափարախոսության դեմ պայքարելու համար

Լիտվայում ԱՄՆ դեսպանությունը 500 հազար դոլարի դրամաշնորհ է հատկացրել սկսնակ ու փորձառու ռուսալեզու թղթակիցների համար: Վերջիններիս առաջարկվել է մասնակցել լրագրողական հետաքննությունների ոլորտում ուսուցման, գրում է «Իզվեստիան»:
Ինչպես նշվում է, 1 տարի տևողությամբ նախագիծը (մինչև 2016 թվականի նոյեմբերի 30-ը) կոչվում է «Բալթյան երկրներում ռուսական հաղորդակցությանը հակազդելու համար հետաքննական լրագրության թրեյնինգ»:
«Քանի որ ռուսական քարոզչությունը ու ապատեղեկատվությունը բազմապատկվում են, Բալթյան երեք երկրների զանգվածային րատվության միջոցներին անհրաժեշտ են հակազդելու անհրաժեշտ փորձառություններ ու գործիքներ»,- ասվում է Լիտվայի դեսպանության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, ԱՄՆ Պետդեպը պլանավորել է ուսումնական ուղևորություններ ԱՄՆ, որի ընթացքում լրագրողները կայցելեն խմբագրություններ ու լրագրության դպրոցներ: