
Թուրքիան քրդերի վրա հարձակումներով պաշտպանում է ԴԱԻՇ-ին. PKK-ի առաջնորդ

«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Ջեմիլ Բայըքը մեղադրել է Թուրքիային ԴԱԻՇ-ին քուրդ զինյալների վրա հարձակումների միջոցով պաշտպանելու մեջ:
«Թուրքերը պնդում են, որ պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ, սակայն իրականում նրանք պայքարում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության» դեմ»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Ջեմիլ Բայըքը:
«Էրդողանը կանգնած է ԴԱԻՇ-ի սպանությունների հետևում: Նրա նպատակն է կասեցնել քրդերի առաջխաղացումը՝ այդպիսով առաջ տանելով իր նպատակը՝ Թուրքիայի թուրքականացումը»,- կարծում է նա:
Հիշեցնենք, որ քուրդ զինյալները, որոնց թվում կան նաև PKK-ի զինյալներ, պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում ու Իրաքում: