
«Մանչեսթեր Յունայթեդը» այդպես հեշտ չի տա Դե Խեային. ակումբին գումար է պետք տրանսֆերների համար

Հոլանդացի մասնագետը պատրաստ չէ կանխագուշակել, թե երբ կլուծվի իսպանացի դարպասապահի հետ կապված հարցը:
«Ես չեմ կարող ասել, թե երբ Դե Խեայի ապագան կպարզվի, քանի որ իմ դերը այստեղ որոշիչ չէ: Ամեն ինչ որոշում են ֆուտբոլիստը և այն ակումբը, որը ցանկանում է գնել նրան:
Դե Խեան 3 տարի երկրպագուների կողմից ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ և մենք նրան հենց այնպես բաց չենք թողնի. մեզ շատ գումար է հարկավոր նոր ֆուտբոլիստներ գնելու համար»,- ցիտում է Վան Գալին Goal.com-ը:
Շաբաթ «Տոտենհեմի» հետ խաղում Դե Խեան չի մասնակցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը