28 բողոք Google-ի աշխատակիցների աշխատանքային «սարսափելի» պայմանների մասին
Google ընկերությունը աչքի է ընկնում ոչ միայն բարձր որակի աշխատանքով, այլև աշխատակազմի նկատմամբ հատուկ վերաբերմունքով:
Google-ի գրասենյակներից մեկում աշխատելը երազանք է ցանկացածի համար: Այս մտքին ի ապացույց ցանկանում ենք ներկայացնել այն բողոքները, որոնք ներկայացրել են ընկերության աշխատակիցները: Ձեզ համար գուցե ծիծաղելի թվա, բայց սրանք բողոքներ են, որոնց պատճառով խաթարվում է Google ընկերության բնականոն աշխատանքը:
1. Ես երկար ժամանակ եմ ծախսում մարզասրահ գնալու ճանապարհին, այնպես որ ես ուզում եմ, որպեսզի իմ աշխատասենյակում կից անհատական մարզասրահ գործի: Աշխատանքային ընդմիջումներին ես կմարզվեմ ու ստիպված չեմ լինի երկար ճանապարհ կտրել:
2. Աշխատակիցների կանոնակարգը ավելին է, քան մեկ էջը: Պետք է կրճատել:
3. Մեզ անվճար տրամադրված այս 100 դոլարանոց ականջակալները փչացնում են սանրվածքս:
4. Ամեն անգամ, երբ ես ընդմիջումներին գնում եմ մեր մերսման անվճար սրահը, իմ դեմքին մնում են բարձերի հետքերը:
5. Մեզ տրամադրված 8 շապիկներից 4-ը սև են: Դա ինձ նյարդայնացնում է, ես սիրում եմ կապույտը:
6. Մեր տարեվերջյան երեկույթի ժամանակ մեզ խոստացել էին 50 րոպե թռիչք ճոպաններով: Սակայն տեսագրությունը փաստում է, որ մենք ընդհամենը 42 վայրկյան ենք թռչել:
7. Իմ համակարգչի 30 դյույմանոց էկրանը փակում է լեռների տեսարանը:
8. Ես չեմ զգում իմ մերսող աթոռի կարգերի տարբերությունը:
9. Երբեմն, երբ ես ինչ-որ հյութ եմ վերցնում սառնարանից, պարզվում է, որ այն նոր էին դրել սառնարանում և այն դեռ սառը չէ: Ինչպե՞ս աշխատել դրանից հետո:
10. Իմ սենյակում բազմոցը բավականին մեծ չէ և ես չեմ կարողանում ամբողջ երկայնքով պառկել:
11. Մեկ շաբաթում ես 14 անգամ ուտում եմ գրասենյակում, դրա պատճառով իմ խոհարարական հմտությունները նվազում են: Ի՞նչ անել նման պայմաններում:
12. Մինչ ես հասա ճաշի, ողջ պիցցան կերել էին, և ես ստիպված էի սթեյք ուտել:
13. Երբ ես գրասենյակի հաշվին ճանապարհորդում եմ, այլ երկրներում ուտելիքը ինձ անծանոթ է:
14. Այսպես անհնար է: Ես չեմ հասցնում սովորել մեզ տրամադրվող հեռախոսներին, երբ մենք ստանում ենք նոր ավելի զարգացած մոդելը: Ես չեմ հասցնում վարժվել:
15. Ես գիրանում եմ, մեզ մոտ ուտելիքը շատ է և անսահմանափակ:
16. Հավայան կղզիներում հանգստանալիս ես մի փոքր շատ եմ այրվել:
17. Charlie’s սրճարանում հանդիպում էր Լեդի Գագայի հետ, և ես ստիպված էի մի փոքր շատ քայլել նախաճաշիս հետևից:
18. Երբ ես աշխատում եմ տանից, ես ստիպված եմ լինում ինքս պատրաստել ուտելիք:
19. Նախաճաշին ես այնքան եմ ուտում, որ չեմ հասցնում քաղց զգալ ճաշի ժամանակ:
20. Մեր խաղային սրահում իմ նախընտրած խաղային ապարատը զբաղված է լինում գրեթե միշտ և ես ստիպված եմ լինում խաղալ Call of Duty:
21. Խաղային ապարատները քիչ են և, երբեմն, ես ստիպված եմ լինում գնալ ուրիշ մասնաշենք՝ խաղալու:
22. Մենք խաղի համար կահույքից բարիկադներ ենք ստեղծել, բայց պարզվում է, որ առաստաղը շատ ցածր է և նարինջները 45 մետրից ավել չեն թռչում:
23. Ես չեմ կարողանում հիանալ պատուհանից բացվող տեսարանով, քանի որ առավոտյան արևածագը ստիպում է ինձ փակել պատուհանը:
24. Ես չեմ ստացել անվճար շապիկ արդեն 3 ամիս:
25. Սուշի պատրաստող խոհարարը բավականաչափ սոուս չի լցնում իմ սուշիում:
26. Բիլիարդի սրահում բիլիարդի ձողի ու սեղանի գույները չեն համապատասխանում:
27. Ես չեմ ուզում, որ իմ պատուհանից բացվի այս տեսարանը, ես ուրիշ նախընտրություններ ունեմ:
28. Իմ աշխատասենյակը 2 խոհանոցներից հավասար հեռավորության վրա է գտնվում: Ամեն անգամ ես ստիպված եմ լինում որոշել, թե որ խոհանոցը ընտրեմ:
Սիրարփի Աղաբաբյան