
«Վեսթ Բրոմվիչը» Սալոմոն Ռոնդոնի համար կվճարի 21 մլն եվրո

Անգլիական ակումբը պատրաստում է իր պատմության ամենախոշոր տրանսֆերային գործարքը: The Times-ը հաղորդում է, որ Ռոնդոնն արդեն ենթարկվել է բժշկական զննության և այսօր պաշտոնապես կդառնա «Վեսթ Բրոմվիչի» ֆուտբոլիստ: Աղբյուրի տեղեկություններով տրանսֆերի արժեքը կկազմի 21 մլն եվրո:
Վենեսուելացու անձնական պայմանագրի արժեքը չի հաղորդվում:
Ռոնդոնը «Ռուբինից» «Զենիթ» է տեղափոխվել 2014թ. հունվարին:
Հարձակվողը «Զենիթի» կազմում անցկացրել է 57 խաղ և խփել է 28 գնդակ:
Ուրբաթ թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարել է, որ լեգիոներների սահմանափակման պատճառով ստիպված պետք է վաճառեն Ռոնդոնին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը