Բաժիններ՝

Հայազգի Էննի Բուզանտյանը (Annie Buzantian) ճանաչվել է տարվա լավագույն պարֆյումեր

«The Fragrance Foundation»-ը Էննի Բուզանտյանին (Annie Buzantian) ճանաչել է 2015թ. լավագույն պարֆյումեր:

Հայազգի պարֆյումեր Էննի Բուզանտյանն աշխատում է օծանելիքի շվեյցարական մասնավոր «Firmenich» ընկերությունում: Նա պատասխանատվություն է կրում մեր ժամանակների լավագույնը համարվող` Estée Lauder Pleasures (կանանց համար), Ralph Lauren Safari (տղամարդկանց համար) և Tommy by Tommy Hilfiger բույրերի համար: E11_Annie-Buzantian_1_640x340

Էննի Բուզանտյանը Նյու Յորք է ժամանել Ռումինիայից` 20 տարեկան հասակում: Նա սկսել է աշխատել սննդային բուրավետիչների և օծանելիքի շվեյցարական «Givaudan» ընկերությունում` որպես լաբորանտ: Սա նոր մտահաղացումների շրջան էր Էննիի համար: Նա շատ արագ հասնում է պարֆյումեր ստաժյորի աստիճանին:
Բուզանտյանը ոլորտում իրական ծագող աստղ էր, այդ պատճառով էլ նրան անմիջապես հրավիրում են «Firmenich» ընկերություն: Annie-Buzantian-1_640x800

Մեկ տարվա ընթացքում նա ստեղծում է իր առաջին բույրը` «Love’s Musky Jasmine»-ը:
«Firmenich» ընկերությունում Էննին առաջին կինն էր, ով 1988թ.արժանացավ «Վարպետ պարֆյումերի» կոչմանը: Annie-Buzantian-scroll_640x424

«Էննին իրական տաղանդ է օծանելիքի արդյունաբերությունում: Մենք ոգևորությամբ ճանաչեցինք նրան «Տարվա լավագույն պարֆյումեր», քանի որ նա իր գործի վարպետն է»,- ասել է «The Fragrance Foundation» ընկերության նախագահ Էլիզաբեթ Մուսմաննոն:
Էննին երրորդ պարֆյումերն է, ով արժանանում է այս հեղինակավոր մրցանակին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս