
Տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ

Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 5-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցել և լիցենզավորել է «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն:
Խորհուրդը «ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրել, ինչպես նաև հաշվառել «Թել-Սել» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Թել-Սել Աշտարակ» մասնաճյուղի գործունեության վայրի ու անվանման և «Թել-Սել Աբովյան» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունները: