Բաժիններ՝

9-ամյա տղան մահացել է բեյսբոլի մականով գլխին ստացած հարվածից

Պատանի երկրպագուն պաշտպանիչ գլխարկով էր, որը, սակայն, չփրկեց նրա կյանքը:

Դեպքը տեղի է ունեցել «Լիբերալ Բի Ջեյս» և «Սան Դիեգո Ուեյվս» թիմերի միջև կայացած բասկետբոլի Ազգային կոնգրեսի (ընկերություն, որում միավորված են ԱՄՆ 15 սիրողական և կիսապրոֆեսիոնալ լիգաներ) բեյսբոլյան խաղի ժամանակ:

Մարզիկներից մեկի հարվածից հետո բեյսբոլի մականը դուրս է պրծել վերջինիս ձեռքից և դիպել է 9-ամյա Կայզեր Կարլայլի գլխին:

«Ընտանիքի թույլտվությամբ, մեծագույն ափսոսանքով և կոտրված սրտով տեղեկացնում ենք, որ Կայզեր Չարլին հեռացավ կյանքից: Խնդրում ենք աջակցեք նրա ընտանիքին` ձեր մտքերում և աղոթքներում»,- ասվում է «Լիբերալ Բի Ջեյսի» հրապարակած հայտարարության մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս