Գագիկ Եգանյանը ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսումը կասկածի տակ է դնում

«Աշխարհի բնակչության հեռանկարներ-2015» ամենամյա զեկույցում ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսում են, որ 50 տարի հետո Հայաստանում բնակչությունը 1 միլիոնով կրճատվելու է: Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ չի կարելի այդքան երկար ժամանակաշրջանի համար նման կանխատեսում անել:

«Իրենց մեթոդաբանությանը չեմ տիրապետում, բայց չեմ կարծում, որ խոր վերլուծությունների արդյունքում է եղել: Պետք է մեթոդաբանությունը հասկանալ, որ տեսնենք` ինչ թվերի մասին է խոսքը: Կարծում եմ, որ դա շատ մեծ խորը վերլուծությունների արդյունք չէ և ոչ մայն ՀՀ-ի համար: Հետո՝ 2100 թիվը հեռու է, 4-5 սերունդ առաջ ընկնելով նման գնահատական տալը ճիշտ չէ: Այդ ընթացքում այս անհանգիստ տարածաշրջանում այնքան խնդիրներ ու փոփոխություններ կարող են ի հայտ գալ»,- ասաց Գ.Եգանյանը՝ հավելելով, որ հայկական կողմը չունի համանման գնահատական կամ վերլուծություն:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31