![](/banners/BeFunky-design.jpg)
Պլանային ջրանջատում Էրեբունիում
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/jur11.jpg)
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Վերին Ջրաշեն և Մուշավան թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: