
Կրեմլում խոստանում են ստուգել ԵԱՀԿ զեկույցը Դոնվասում ռուս զինվորականների առկայության մասին

Ռուսական իշխանությունները խոստացել են ստուգել ԵԱՀԿ զեկույցի հավաստիությունը Ուկրաինայի կոնֆլիկում ռուս դեսանտայինների ներկայության մասին, հայտնում է RIA Novosti-ն:
«Այդ հաղորդագրությունների հավաստիությունը հարկավոր է ստուգել»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ հրապարակվել են տվյալներ Ուկրաինայի կոնֆլիկտի գոտում Օրենբուրգի օդադեսանտային բրիգադի զինվորականների առկայության մասին: