«Սահմանադրական փոփոխությունները միտված են ոչ թե անձի, այլ համակարգի վերարտադրությանը». Անուշ Սեդրակյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը այսօրվա ասուլիսին խոսեցի սահմանադրական փոփոխություններից:

Ըստ Արամ Սարգսյանի՝ այն, ինչ ներկայացրել է, քննարկման առարկա չի կարող լինել, որովհետև այնտեղ անհեթեթություններ ու անճշտություններ կան. «Ամենամեծ անհեթեթությունը հենց ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի մասին հոդվածն է, որը, կարծես, իրենք էլ են հասկանում՝ ընդունելի չէ, և հեռացնելու են սահմանադրական բարեփոխումների նախագծից, մանավանդ, որ Վենետիկի հանձնաժողովը նույնպես դրա վրա ուշադրություն է դարձրել:

Իսկ վերարտադրվել կարելի է ցանկացած համակարգի ժամանակ, նայած, թե ինչ ձևով եք գործում: Սահմանադրության հետ լուրջ բան չեմ կապում, որովհետև 20 տարվա ընթացքում արդեն երրորդ Սահմանադրությունն ենք ընդունում, այսպիսի աննախադեպ երևույթ աշխարհում չկա»:

Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ մեզ մոտ անտեսվում են այն կետերը, որոնց վրա հատուկ կենտրոնացել է Վենետիկի հանձնաժողովը. «11, 22, 23 կետերում խոսվում է այն մասին, որ ներկայիս Սահմանադրությունը միտված է մարդկային անօտարելի իրավունքների շրջանակները սահմանափակելուն: Նոր Սահմանադրությունն իր ձևակերպումների բազմիմաստությամբ և երկիմաստությամբ միտված է մարդկային անօտարելի իրավունքները սահմանափակելուն:

Կարդացեք նաև

34, 35 կետերում խոսվում է այն մասին, որ նոր Սահմանադրությունը չի պատճառաբանում խնդիրը՝ ի՞նչն է Հայաստանի քաղաքական կյանքում փոխվելու, եթե Հայաստանը կիսանախագահական կառավարումից անցում կատարի խորհրդրանական կառավարման: Ունեցել ենք սահմանադրական փոփոխություններ, որոնք որևէ առումով չեն անդրադարձել երկրում ժողովրդավարության բարելավմանը, սոցիալ-տնտեսական կյանքի բարգավաճմանը, տնտեսական մենաշնորհների վերացմանը: Սահմանադրական փոփոխությունները միտված են ոչ թե անձի, այլ համակարգի վերարտադրությանը: Մեխանիզմն այնպիսին է, որ սահմանափակում է այլախոհ քաղաքական ուժերի իրավունքները: Սահմանադրությունն առաջարկ է անում իբր գնալ քաղաքական պայքարի, միևնույն ժամանակ փակելով քաղաքական պայքարի բոլոր ուղիները»:

Ա. Սարգսյանը նկատեց՝ իհարկե, միտումներ կան, որ իրենց սնող համակարգը պահպանվի, դա նորություն չէ. «Ինչ վերաբերում է խորհրդարանականին, եթե ես համոզված լինեի, որ ինչ գրված է սահմանադրական բարեփոխումներ կոչվածի մեջ, թղթի վրա չի մնալու, այլ իսկապես կարող է իրականացվել, ապա կասեի՝ այո, եկեք գնանք այս համակարգի փոփոխմանը, որովհետև դա հնարավորություն է տալիս իսկապես ինչ որ բան փոխել երկրում: Բայց հարցն այն է, թե ինչ խորհրդարանական համակարգ է ձևավորվում: Մենք այն կուսակցությունն ենք, որն առաջին օրվանից իր ծրագրային դրույթում գրել է, որ կողմնակից ենք կառավարման խորհրդարանական համակարգին»:

 

Տեսանյութեր

Լրահոս