Բաժիններ՝

Նման Հիտլերի դուք դեռ չեք տեսել· ինչպե՞ս է Հիտլերը պատրաստվել իր ելույթներին· բացառիկ կադրեր

Ադոլֆ Հիտլերը՝ Հենրիխ Հոֆմանի օբյեկտիվում

Այն, որ Հիտլերը եղել է մեծագույն բռնապետ, ով ունեցել է ամբոխի վրա ազդելու անհավանական հիպնոտիկ կարողություն, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Սակայն այն, որ նա եղել է բավական տարօրինակ ու ամաչկոտ մարդ, որը միշտ մտահոգվում էր իր արտաքին տեսքի համար, քչերին է հայտնի:

Այդ իսկ պատճառով, տարված կպչուն մտքերով, ֆյուրերը վարձել էր անձնական լուսանկարչի՝ ի դեմս Հենրիխ Հոֆմանի, որին պատիվ էր ընկել լուսանկարել հրապարակախոսի փորձերը մինչև ելույթ ունենալը:

HeinrichHoffmann9

Կարդացեք նաև

Չնայած այն բանին, որ նա երբեմն ունենում էր խեղկատակի տեսք, դա նրան չէր խանգարում ղեկավարել ամբոխը:

Հիտլերը՝ հերթական ելույթի փորձի ժամանակ:

HeinrichHoffmann

Հռետորի իր վարպետությամբ նա գրավում էր հարյուր-հազարավոր մարդկանց սրտերը:

HeinrichHoffmann2

Հիտլերի շարժումները մշակված էին ավտոմատացման աստիճանի, դիկցիան հստակ դրված էր, մանրամասն կառուցված ելույթները գրավում էին լսարանին՝ մարդկանց ստիպելով հավատալ, որ հենց նա է իրենց փրկությունը:

HeinrichHoffmann1

HeinrichHoffmann4

HeinrichHoffmann3

HeinrichHoffmann2

HeinrichHoffmann5

HeinrichHoffmann7

HeinrichHoffmann8

Նման հռետորական վարպետությունը, որը հիշեցնում է թատերական բեմադրություն, պահանջում էր մեծ ջանքեր ու եռանդ:

Այդ իսկ պատճառով Հիտլերը ժամերով փորձեր էր անում տարբեր դիրքերով ու դեմքի արտահայտությամբ տեսախցիկի առաջ, ապա նայում լուսանկարները՝ հասկանալու համար, թե ինչ տեսք է ունեցել ելույթի ժամանակ:

HeinrichHoffmann10

HeinrichHoffmann11

HeinrichHoffmann12

HeinrichHoffmann13

Ընդհանուր առմամբ՝ արվել է նման 2000 լուսանկար: Ու չնայած Հիտլերը հրամայել էր ոչնչացնել դրանք, Հենրիխ Հոֆմանը դրանք թաքցրել էր իր ստուդիայում, իսկ հետագայում դրանց մի մասը հրատարակել «Հիտլերն իմ ընկերն է եղել» («Hitler Was My Friend») իր գրքում:

Հոֆմանի աշխատանքներն առգրավվել էին պետության կողմից ու փոխանցվել Ազգային արխիվին:

Պատրաստեց Կ. ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս