Բաժիններ՝

Դեռևս պարզ չէ, թե ով է լինելու «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, թե դեռևս չի կողմնորոշվել հիմնական դարպասապահի ընտրության հարցում։ Այս մասին գրում է «AS»-ը: Հիմնական կազմում տեղ գտնելու համար պայքարում են գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենը և չիլիացի Կլաուդիո Բրավոն։

«Որոշում կայացնելը, իրոք, շատ դժվար է, բայց դա շատ լավ է: Հիանալի է, որ ընտրության հնարավորություն ունենք։ Դեռ կտեսնենք՝ ինչպիսին կլինի որոշումը, համենայնդեպս, շտապելու տեղ չունենք»:

Էնրիկեի որոշումը կարող է լինել նախորդ մրցաշրջանի նման, այսինքն՝ Բրավոն դաշտ դուրս գա Իսպանիայի առաջնությունում, իսկ Տեր Շտեգենը՝ Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31