Բաժիններ՝

20 մթերք, որոնք այրում են ճարպերը

Takprosto.cc կայքը կազմել է այն մթերքների ցանկը, որոնք այրում են ճարպերը:

1.Կաթնաշոռ, մածուն, յոգուրտ: Յուղ չպարունակող կաթնամթերքը հիանալի միջոց է բոլոր նրանց համար, ովքեր դիետա են պահում: Դրանք մեծ քանակով սպիտակուցներ են պարունակում, իսկ սպիտակուց պարունակող մթերքները պետք է կազմեն նիհարել ցանկացող անձի սննդակարգի մեծ մասը:

fresh milk products

2. Իմբիր: Եթերային յուղերը, որ պարունակում է իմբիրը, լավացնում են նյութափոխանակությունը: Դա օրգանիզմին օգնում է ավելի շատ էներգիա ծախսել, այրել ճարպերը: Բացի դրանից` իմբիրը դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա:

Կարդացեք նաև

3. Կաղամբ: Օգտակար են թե սովորական կաղմաբը, թե ծաղկակաղամբը, թե բրոկոլին: Այն բազմաթիվ մանրաթելեր է պարունակում, ինչն օգնում է օրգանիզմից դուրս հանել  բոլոր ավելորդ նյութերը:

4. Վարունգ: Վարունգը շատ քիչ կալորիաներ է պարունակում և շատ ջուր: Դրանք խոնավեցնում են օրգանիզմը և օգտակար են նրանց համար, ովքեր ակտիվ պարապմունքների են հաճախում:

5. Դարչին: Դարչինն իջեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը: Այն կարող եք ավելացնել թեյի, սուրճի, նույնիսկ կեֆիրի մեջ:

6. Գրեյպֆրուտ: Գրեյպֆրուտը մեծ քանակով վիտամին C է պարունակում և օգնում է իջեցնել օրգանիզմում ինսուլինի քանակը:

7. Կանաչ թեյ: Կանաչ թեյը տաքացնում է օրգանիզմը, տոնուսավորում, նպաստում նյութափոխանակության արագացմանը:

8. Ջուր: Այն օգնում է շատ չուտել և օրգանիզմից հանում է ավելորդ աղը: Որքան շատ ջուր եք խմում, այնքան արագ եք նիհարում:

9. Ազնվամորի: Մյուս հատապտուղների համեմատ՝ հապալասն ավելի քիչ շաքար է պարունակում, այդ պատճառով դասվում է քիչ կալորիականություն ունեցող մթերքների շարքին:

malina10. Մանանեխ: Կծու մթերքը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը: Օգտակար է այն ավելացնել մսի և ձկան վրա, աղցաններին:

garchica

11. Նարինջ: Նարինջ ուտելով շատ հեշտ է հագենալ: Այն հիանալի տարբերակ է առողջ սնվելու համար: Բոլոր ցիտրուսային մրգերը բարենպաստ միջավայր են ստեղծում ճարպերի այրման համար:

12. Նուշ:  Օրգանիզմը յուրացնում է նշի մեջ պարունակվող սպիտակուցը:

13. Ծովաբողկ: Ծովաբողկը, ինչպես նաև՝ մանանեխն օգնում են բարդ մթերքների յուրացմանը:

xrex

14. Լոբի: Լոբին մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում, իսկ սպիտակուցներ պարունակող մթերքն այն է, ինչ պետք է նիհարել ցանկացող անձանց:

lobi

15. Կոկոս: Կոկոսն օգտակար է օրգանիզմի համար, բացի այդ` կարող է արագացնել նյութափոխանակության ընթացքը:

kokos

16. Արքայախնձոր: Այն օգնում է արագ հագենալ, լավացնում է ստամոքսահյութի ակտիվությունը:

17. Պապայա: Այն  կարող է օգտագործվել սնվելուց առաջ և հետո:

papaya

18. Կարմիր գինի: Այն նյութեր է պարունակում, որոնք դանդաղեցնում են ճարպերի կուտակումը:

gini

19. Խնձոր և տանձ: Մաքրում են աղիները, արագ հագեցնում են, շատ քիչ կալորիաներ են պարունակում:

mirg

20. Վարսակի փաթիլներ: Օգտակար է փորի և աղիների համար:

ovsianka

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս