Բաժիններ՝

Հայտնի տղամարդիկ, ովքեր սիրում են ոչ այնքան նիհար կանանց

Elle.ru կայքը կազմել է այն հայտնի տղամարդկանց ցանկը, ովքեր սիրում են ոչ այնքան նիհար կանանց:

1. Հյու Ջեքման և Դեբորա լի Ֆերնես: Դերասան, պրոդյուսեր Հյու Ջեքմանի կինը, ով դերասանուհի է, պրոդյուսեր, ռեժիսոր, 13 տարով մեծ է նրանից: Նրանք հանդիպել են 1995թ. ավստրալական մի ֆիլմի նկարահանման ընթացքում, որտեղ Դեբորա լի Ֆերնեսը դատական հոգեբանի դեր էր կատարում, իսկ Հյու Ջեքմանը` նրա հիվանդի դերը: Հյու Ջեքմանը հավատացնում է, որ գլուխը կորցրել է հանդիպման առաջին օրերից: «Նա ինձ անհավանական գեղեցիկ, կենդանի, էներգիայով լի թվաց: Ես անմոռաց սիրահարվեցի` չնայած նա դրա համար ոչ մի հատուկ բան չէր արել: Ընդհակառակը, երկար ժամանակ ինձանից որոշակի հեռավորություն էր պահում այն պատճառով, որ ես իրենից երիտասարդ եմ: Բայց ինձ համար կինը դեմք և մարմին չէ. ինձ հիացրեց բնավորությունը»,- ասում է նա:

1

2. Մելիսա Մաքարտի և Բեն Ֆելկոուն: Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ 42-ամյա Բեն Ֆելկոունը հաճույքով աշխատում է այն ֆիլմերում, որոնցում խաղում է նրա կինը` հայտնի դերասանուհի Մելիսա Մաքարտին: Վերջինս հայտնի է տարբեր կատակերգական ֆիլմերում մարմնավորած կերպարներով: Նրանք ամուսնացել են 2005թ., դաստիարակում են իրենց երկու դուստրերին: «Ես հետևում եմ կազմվածքիս, սակայն չեմ կարող ամբողջ ժամանակս դրա վրա ծախսել: Ես բազմաթիվ այլ հոգսեր ունեմ»,- ասում է Մելիսան:

Կարդացեք նաև

2

3. Պիրս Բրոսնան և Կիլի Շեյ Սմիթ: Պիրս Բրոսնանը մասնագիտությամբ լրագրող իր կնոջը հանդիպել է դեռ այն ժամանակ, երբ չէր հասցրել այսքան հայտնի դառնալ: Նա եկել էր Պիրսի հետ հարցազրույցի և հասցրել է գրավել նրա ողջ կյանքը: Այդ ժամանակ` 1994թ., երիտասարդ դերասանի ոչ վաղ անցյալում ոչ այնքան երջանիկ մանկությունն էր, մեծ սերը և ողբերգական ավարտով ամուսնությունը: Նրա առաջին կինը` Կասանդրա Հարիսը, 1991թ. մահացել էր քաղցկեղից: Պիրսն այդ ժամանակ հոգ էր տանում նաև երեք երեխաներին, որոնցից երկուսին նրանք որդեգրել էին: «Այդ ժամանակ ես չէի էլ հավատում, որ երբևէ կհանդիպեմ իմ երկրորդ կեսին,- խոստովանում է Պիրսը,- Իմ բախտն անչափ բերել է. նա իմ անցյալին չի խանդում, և այնպիսի կանայք, ինչպիսին է Կիլին, միլիոնից մեկ են հանդիպում»:

3

4. Քլոե Քարդաշյան և Ֆրենչ Մոնտանա: Դեռ 2013թ. Քիմ Քարդաշյանի քույրը` Քլոե Քարդաշյանը, ամսագրերից մեկին տված հարցազրույցում հայտարարում էր, որ իր մարմինը միայն մաշկն ու ոսկորներ չեն. «Այսպես ես ինձ շատ ավելի երջանիկ եմ զգում»: Սակայն հասարակության որոշ հատված շարունակում էր նրան չափազանց գեր անվանել: Կես տարի առաջ, սակայն, Քլոեն հրաժարվեց իր սիրելի քաղցրավենիքից, սկսեց սպորտով զբաղվել և երեք ամսվա ընթացքում նիհարեց 12 կիլոգրամ: Քլոեն, սակայն, կարծում է, որ իր անձնական կյանքը կշեռքի ցույց տված թվից կախված չէ. նախկին ամուսնուց նա ամուսնալուծվել է այլ պատճառով: Նրա նախկին սիրելի բասկետբոլիստ Լամար Օդոմը թմրամիջոցներ էր օգտագործում:

4

5. Ադել և Սեյմոն Կոնեկի: Ադելը վստահեցնում է, որ քաշին հետևում է միայն առողջության, ոչ թե նորաձևության ստանդարտներին կամ էլ հանդիսատեսի ճաշակին համապատասխանելու համար: Ադելի սիրելին այժմ Սայմոն Կոնեկին է, ով բիզնեսմեն է: «Ես երբեք չեմ ցանկացել նման լինել ամսագրերի շապիկներին պատկերված մոդելներին: Ես այնպիսին եմ, ինչպես կանանց մեծ մասը, և հպարտանում եմ դրանով: Ես փորձել եմ սպորտդահլիճ գնալ. Ինձ այնտեղ դուր չի գալիս: Ես սիրում եմ համեղ ուտել և գինի խմել: Բայց նույնիսկ, եթե ես գեղեցիկ կառուցվածք ունենայի, ես երբեք չէի ցուցադրի կուրծքս ու հետույքս: Ես իմ մարմինը չեմ օգտագործում՝ որպես սկավառակների վաճառքի  գործիք: Վերջիվերջո, ես երաժշտությամբ եմ զբաղվում ոչ թե՝ հասարակության աչքերի, այլ՝ ականջների համար»,- ասում է Ադելը:

Image #: 21163809    Adele and Simon Konecki are seen in the audience at the 55th Annual Grammy Awards on February 10, 2013 in Los Angeles, California.  CBS/Francis Specker /Landov

6. Քրիս Նոտ և Տարա Ուիլսոն: Քրիս Նոտն իր ապագա սիրելիին հանդիպել է 2002թ. սեփական բարում, երբ այն ժամանակ դերասանուհու կարիերայի մասին երազող Տարան եկել էր բար` աշխատելու որպես մատուցողուհի: Հետագայում նրանք գործընկերներ դարձան, ապա նաև՝ ամուսնական զույգ:

6

7. Հյու Լորի և Ջո Գրին: Հյու Լորին կնոջից չի բաժանվում նույնիսկ հյուրախաղերի ժամանակ: Նա հավատացնում է, որ տարիների հետ իրենք «ավելի ու ավելի են գնահատում մեկը մյուսին և ավելի մոտ են դառնում»:

7

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս