Կանացի հանրագիտարան. 45 դաս Ռեգինա Բրետտից
Այս տողերը հարկավոր է վերընթերցել շաբաթն ամենաքիչը 1 անգամ: Գրված է Ռեգինա Բրետտի կողմից (90 տարեկան, Քլիվլենդ, Օհայո):
«Ցանկանալով նշել 45-ամյակս, ես կազմեցի 45 դասեր, որոնք ինձ կյանքն էր սովորեցրել: Դա ամենապահանջված աղյուսակն է: Ես արդեն 90 տարեկան եմ և ահա նորից հրապարակում եմ այդ աղյուսակը»:
1. Կյանքն անարդար է, բայց, այնուամենայնիվ, լավն է:
2. Եթե կասկածում ես՝ ևս մի քայլ առաջ արա:
3. Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն ծախսեք ատելության վրա:
4. Աշխատանքը հոգ չի տանի քո մասին, երբ դու հիվանդ ես: Դա կանեն քո ընկերներն ու ծնողները: Պահպանիր այդ հարաբերությունները:
5. Ամեն ամիս վճարիր ապառիկներիդ պարտքերը:
6. Պարտադիր չէ հաղթել յուրաքանչյուր վեճում: Համաձայնիր, կամ մի համաձայնիր:
7. Լաց եղիր ինչ-որ մեկի հետ: Դա ավելի լավ է բուժում, քան լացը միայնության մեջ:
8. Թույլատրելի է բարկանալ Աստծո վրա. նա կհասկանա:
9. Կուտակիր թոշակիդ համար առաջին իսկ աշխատավարձից:
10. Երբ գործը հասնում է շոկոլադին՝ դիմադրելն անիմաստ է:
11. Հաշտվիր անցյալիդ հետ, որպեսզի այն չփչացնի քո ներկան:
12. Կարող եք Ձեզ թույլ տալ լաց լինել Ձեր երեխաների ներկայությամբ:
13. Մի համեմատիր կյանքդ ինչ-որ մեկի կյանքի հետ: Դու գաղափար անգամ չունես, թե իրականում նրանք ստիպված ինչեր են հաղթահարում:
14. Եթե հարաբերությունները պետք է գաղտնի լինեն, ապա կարիք չկա, որ դու դրանում մասնակցես:
15. Ամեն ինչ կարող է փոխվել մի ակնթարթում: Բայց մի անհանգստացիր. Աստված երբեք աչքից ոչինչ բաց չի թողնի:
16. Օդը խորը ներշնչիր: Դա հանգստացնում է մտքերը:
17. Ազատվիր այն ամենից, ինչը չի կարելի կոչել օգտակար, գեղեցիկ կամ զվարճալի:
18. Այն, ինչը չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում:
19. Երբեք ուշ չէ ունենալ երջանիկ մանկություն: Սակայն երկրորդ մանկությունը կախված է բացառապես քեզանից:
20. Երբ գալիս է ժամանակը հետևելու այն բանին, ինչը դու այս կյանքում իրականում սիրում ես, մի ասա՝ «ոչ»:
21. Վառիր մոմերը, օգտագործիր լավ սավաններ, հագիր գեղեցիկ ներքնազգեստ: Ոչինչ մի պահիր հատուկ դեպքի համար: Այդ հատուկ դեպքն այսօր է:
22. Պատրաստվիր առատությամբ: Հետո թող լինի՝ ինչ լինելու է:
23. Էքսցենտրիկ եղիր հիմա: Մի սպասիր ծերությանը, որպեսզի հագնես վառ կարմիր սգեստ:
24. Սեքսում ամենակարևոր օրգանն ուղեղն է:
25. Ոչ ոք, բացի քեզանից, պատասխանատվություն չի կրում քո երջանկության համար:
26. Յուրաքանչյուր, այսպես կոչված՝ աղետի ժամանակ, հարց տուր. «Արդյո՞ք սա կարևոր կլինի 5 տարի հետո»:
27. Միշտ ընտրիր կյանքը:
28. Ներիր ամեն ինչ և ամենքին:
29. Ի՞նչ են քո մասին մտածում ուրիշները՝ չպետք է անհանգստացնի քեզ:
30. Ժամանակը բուժում է ամեն ինչ: Ժամանակ տուր ժամանակին:
31. Կարևոր չէ՝ լա՞վ է իրավիճակը, թե՞ վատ: Այն, միևնույն է, փոխվելու է:
32. Քեզ լուրջ մի ընդունիր: Ոչ ոք դա չի անում:
33. Հավատա հրաշքների:
34. Աստված քեզ սիրում է, որովհետև նա Աստված է: Այլ ոչ այն բանի համար, թե դու ինչ-որ բան արել ես, կամ չես արել:
35. Պետք չէ ուսումնասիրել կյանքը: Դու հայտնվում ես և անում ես այնքան, որքան հասցնում ես:
36. Ծերանալը ավելի շահավետ այլընտրանք է, քան երիտասարդ մահանալը:
37. Քո երեխաները միայն մի ապագա ունեն:
38. Այն, ինչը վերջնական հաշվով իմաստ ունի, դա այն է, որ դու սեր ես զգացել:
39. Ամեն օր դուրս արի զբոսնելու: Հրաշքներ ամեն տեղ են պատահում:
40. Եթե մենք մեր պրոբլեմները դասավորենք մի կույտի մեջ և համեմատենք ուրիշներինի հետ, ապա մենք արագ կհավաքենք մեր կույտը:
41. Նախանձը ժամանակի իզուր վատնում է: Դու արդեն ունես այն ամենը, ինչ անհրաժեշտ է:
42. Սակայն ամենալավը դեռ առջևում է:
43. Կարևոր չէ, թե դու քեզ ինչպես ես զգում: Վեր կաց, հագնվիր և դուրս արի մարդկանց մեջ:
44. Զիջիր:
45. Չնայած կյանքը փաթաթված չէ ժապավենով, դա միևնույն է, նվեր է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը