Բաժիններ՝

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Համահայկական խաղերի մասնակիցը

ՀՄՀԿ-ի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Ծաղկաձորում: Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան ժամանած 20-ամյա Լևոն Թովմասը մինչև Համահայկական խաղերի պաշտոնական մեկնարկը որոշել էր թիմակիցների ու նրանց հարազատների հետ հանգստի նպատակով մեկնել Ծաղկաձոր, որտեղ վթարի է ենթարկվել։ ՃՏՊ–ի հետևանքով երիտասարդը մահացել է:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնել մահացած երիտասարդի ընտանիքին, հարազատներին և թիմակիցներին:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ է արել Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին և հյուրերին հնարավորինս զգոն լինել սեփական նախաձեռնություններում և զերծ մնալ վտանգ պարունակող գործողություններից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31