
Երևանում «Հայաէրոնավիգացիա»-ի մամուլի քարտուղարը Mercedes-ով «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց վրաերթի է ենթարկել «Սինեմա Սթար»-ի բարմենին. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել երևանում: Ժամը 11:00 -ի Ծիծեռնակաբերդի խճուղում «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի դիմաց Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Սերժ Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 50 CM 044 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Մանե Առաքելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը աշխատում է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում որպես մամուլի քարտուղար, իսկ վրաերթի ենթարկված Մ. Առաքելյանը «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում գործող «Սինեմա Սթար»-ում որպես բարմեն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: