
«Արսենալի» որոշ ֆուտբոլիստներին սելֆին ավելի շատ է հետաքրքրում, քան ֆուտբոլը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կարծիք է հայտնել, որ «Արսենալի» որոշ ֆուտբոլիստներ չափազանց շատ են տարված կողմնակի գործերով, որից էլ տուժում են ակումբի արդյունքները:
««Արսենալում» շատ լավ ֆուբոլիստներ կան, իսկական աշխատողներ: Բայց կան մի քանիսը, որոնց ավելի հետաքրքիր են սելֆիները և նյութերը մամուլում, որոնք աշխատում են ամեն օր իրենց լուսանկարները տեղադրել սոցիալական ցանցերում: Ամեն տարի մենք լսում ենք, որ «Արսենալը» տիտղոս նվաճելու թեկնածու է: Սակայն այս թիմում շատ տղաներ զբաղված են սելֆիով: Անգլիայի չեմպիոնատում հաղթելու համար պայքարի վրա կենտրոնանալու փոխարեն նրանք մտածում են այն մասին, թե ինչպիսին է իրնց մարմինը և սանրվածքը: Եվ դա ազդում է խաղի վրա»,- ցիտում է Քինին Daily Star-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը