Բաժիններ՝

Ուսուցիչը համացանցում հրապարակել է ամառային արձակուրդներին կատարելու հանձնարարություն և աստղ է դարձել

Իատալավի ուսուցիչ Չեզարե Կատան՝ Polo Scolastico Paritario Don Bosco դպրոցից, որոշել է իր աշակերտներին հենց այնպես արձակուրդների չուղարկել, այլ 15 կետից բաղկացած ամառային հանձնարարություն է տվել: Երբ հանձնարարությունը տեղադրում է ֆեյսբուքում, այն հավաքում է 11 հազարից ավելի լայք, և 10 հազար հոգի կիսվում է դրանով: Այդպիսի հայտնիության պատճառը պարզ է. դեռ ոչ ոք այդպիսի հրաշալի հանձնարարություն չէր ստացել ամռանը կատարելու համար:

1. Առավոտյան միայնության մեջ զբոսնեք ծովի ափին, նայեք ծովի մեջ արևի ճառագայթների արտացոլանքին և մտածեք ձեզ երջանկացնող բանի մասին:

2. Աշխատեք գործածել այն նոր բառերը, որոնք սովորել ենք այս տարի: Ինչքան շատ կարողանաք խոսել, այնքան հետաքրքիր կմտածեք, իսկ որքան շատ մտքեր ունենաք, այնքան ազատ կլինեք:

3. Կարդացե՛ք: Որքան հնարավոր է՝ շատ: Բայց ոչ նրա համար, որ դուք պարտավոր եք անել դա: Կարդացեք, որովհետև ամառը ոգեշնչում է դեպի նոր երազանքներն ու նոր արկածները, իսկ կարդալն իսկական թռիչք է: Կարդացեք, որովհետև դա ապստամբության լավագույն ձևն է (ինչ կարդալու հարցով եկեք ինձ մոտ):

Կարդացեք նաև

usu (3)

4. Խուսափեք այն ամենից, ինչ բերում է նեգատիվ ու դատարկության զգացում (առարկաներ, իրավիճակներ և մարդիկ): Փնտրեք ոգեշնչման աղբյուր և ընկերներ, որոնք կհարստացնեն ձեզ՝ հասկանալով ու գնահատելով այնպիսին, ինչպիսին կաք:

5. Եթե տխրություն ու վախ եք զգում, մի անհանգստացեք. ամառը, ինչպես ցանկացած հրաշալի բան մեր կյանքում, կարող է հոգուն շփոթմունք բերել: Օրագիր վերցրեք ու նկարագրեք, թե ինչպես եք ձեզ զգում (եթե ցանկանաք՝ սեպտեմբերին դա միասին կկարդանք):

6. Պարեք ու ոչնչից մի ամաչեք: Ամեն տեղ, որտեղ պատահի. թեկուզ պարահրապարակում, թեկուզ ձեր սենյակում՝ միայնության մեջ: Ամառը պար է, և հիմարություն է դրանում մասնակցություն չունենալը:

7. Գոնե մի անգամ դիմավորեք արևածագը: Լուռ կանգնեք և խորը շունչ քաշեք: Փակեք աչքերն ու երախտագիտություն կզգաք:

8. Ավելի շատ զբաղվեք սպորտով:

usu (1)9. Եթե հանդիպել եք ինչ-որ մեկին, ով ձեզ շատ է դուր եկել, ասեք դա նրան որքան կարող եք գեղեցիկ ու համոզիչ ձևով: Մի վախեցեք լինել չհասկացված: Եթե ոչինչ չստացվի, նշանակում է՝ ճակատագրով այդպես է, իսկ եթե հասկանան ու պատասխանեն, ապա 2015թ. ամառը կանցկացնեք միասին, և դա կլինի ոսկե ժամանակ: (Անհաջողության դեպքում վերադարձեք 8-րդ կետին):

10. Վերընթերցեք մեր դասերի սղագրությունները. համեմատեք այն ամենը, ինչ կարդացել եք, ձեր կյանքում կատարվողի հետ:

11. Եղեք արևի շողի նման երջանիկ և ծովի նման ազատ ու կամակոր:

12. Խնդրում եմ, մի վիճեք: Եղեք հարգալից ու բարի:

usu (2)

13. Դիտեք լավ ֆիլմեր՝ խորը էմոցիոնալ երկխոսություններով (եթե կարող եք՝ անգլերենով), որպեսզի միաժամանակ լավացնեք ձեր անգլերենը և ձեռք բերեք զգալու ու երազելու կարողություն: Թող ֆիլմը ձեզ համար չավարտվի վերջաբանի տիտրերով, վերապրեք այն նորից ու նորից, այն ներառեք այս ամռան փորձառության մեջ:

14. Ամառը մոգություն է: Առավոտյան արևի փայլուն շողերի և ամռան շոգ երեկոների մեջ մտածեք, թե ինչպիսին կարող է և պետք է լինի կյանքը: Արեք ձեզնից կախված ամեն ինչ, որպեսզի երբեք չհանձնվեք՝ դեպի երազանքը տանող ճանապարհին:

15. Լավը եղեք:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս