17 ցիտատ Զիգմունդ Ֆրոյդից, որ կպատմեն ձեր մասին
20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկին իր կյանքի ողջ ընթացքում մի մասն անվանում էր շառլատան, մյուս մասը՝ հանճար: Կոկո Շանելը նրան կոչում էր առաջին տղամարդ-ֆեմինիստ. հենց Ֆրոյդը դարձավ սեռային հեղափոխության գաղափարաստեղծը և սովորեցրեց կանանց ճանաչել իրենց հավասարությունը:
Ֆրոյդը կարողացավ բացահայտել մարդու քնի գաղտնիքը, և հենց նա էր, որ գտավ մարդու ինքնաճանաչման ունիվերսալ բանալին.
1. Ձեր անհատականության չափը որոշվում է այն խնդրի մեծությամբ, որը կարող է ձեզ հունից հանել:
2. Մինչև ձեզ մոտ դեպրեսիա և ցածր ինքնագնահատական ախտորոշելը, համոզվեք, որ շրջապատված չեք հիմարներով:
3. Մարդուն երջանիկ դարձնելը չէր մտնում աշխարհի ստեղծման նախագծի մեջ:
4. Այն, ինչ անում եք անկողնում, հիանալի է և միանշանակ ճիշտ: Միայն, եթե դուր գա երկու կողմերին էլ:
5. Սեքսուալ անհետաքրքրվածություն կարելի է անվանել միայն սեքսի ամբողջական բացակայությունը: Մնացած ամեն բան ճաշակի հարց է:
6. Սկսած այն պահից, երբ մարդ սկսում է մտածել կյանքի իմաստի և հարստությունների մասին, կարելի է նրան համարել հիվանդ:
7. Առաջին մարդը, ով հայհոյեց՝ քար նետելու փոխարեն, ցիվիլիզացիայի հիմնադիրն էր:
8. Կատարյալ, հավերժական, առանց ատելության սերը միայն լինում է կախվածության և թմրանյութի միջև:
9. Մենք ապրում են շատ տարօրինակ ժամանակաշրջանում և զարմանքով նշում ենք, որ պրոգրեսն ընթանում է բարբարոսության հետ զուգակցվելով:
10. Որքան անբասիր է մարդ արտաքինով, այնքան շատ սատանաներ են ապրում նրա մեջ:
11. Երբ ինձ քննադատում են, ես կարողանում եմ ինձ պաշտպանել, բայց դրվատանքի խոսքերի դեպքում ես անզոր եմ:
12. Մենք երբեք չենք լինում այնքան անպաշտպան, որքան այն ժամանակ, երբ սիրում ենք, և չենք լինում այնպես հուսահատ այն ժամանակ, երբ կորցնում ենք սերը:
13. Հիմարության առաջին նախանշանն ամոթի բացարձակ բացակայությունն է:
14. Մարդիկ ավելի բարոյական են, որքան իրենք են մտածում, և չափից դուրս ավելի անբարոյական են, քան կարող են իրենց երևակայել:
15. Մեր ներսի եղածի մեծ մասը չի գիտակցվում, իսկ այն էլ, ինչ գիտակցվում է՝ ոչ իրական է:
16. Յուրաքանչյուր նորմալ մարդ իրականում նորմալ է միայն որոշ չափով:
17. Երբեմն սիգարը պարզապես սիգար է:
Սիրարփի ԱՂԱԲԱԲՅԱՆ