Բաժիններ՝

Ադրբեջանն ու Իրանը կհամապատասխանեցնեն իրենց էներգահամակարգերը

Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Հոշանգ Ֆալահատիանի կայանալիք այցի նպատակներից մեկն ավելի վաղ իրականացված երկու երկրների էներգահամակարգերի համապատասխանեցման աշխատանքների ավարտն է ու այդ ոլորտում նոր պայմանագրի կնքումը: Այս մասին հայտնել է Ֆալախատիանը Trend-ի հետ զրուցում:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում կայանալիք հանդիպումներում քննարկվելու է էլեկտրաէներգիայի սակագնի հարցը:

Իրանցի փոխնախարարի խոսքով՝ Իրանն ու Ադրբեջանը արդեն տարանջատել են էներգահամակարգերի սինքրոնացման հարցով բոլոր աշխատանքները:

«Կառուցվել են էլեկտրակայաններ ու էլեկտրափոխանցման գծեր: Ենթակառուցվածքն ամբողջությամբ: Հուսով եմ՝ այդ այցի ընթացքում վերջանական պայմանավորվածություն ձեռք կբերվի ու կստորագրվի համապատասխան համաձայնագիր»,-ասել է Ֆալահատիանը:

Նա հայտնել է, որ Իրանը հայտնել է ադրբեջանական կողմին իր պատրաստակամության մասին, այն է՝ երկու կողմից էներգահամակարգերի համապատասխանեցումից հետո ստորագրել պայմանագիր Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ձեռքբերման մասին:

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Իրանը հրավիրում է ադրբեջանցի ներդրողների Իրանում ներդրումներ անելու համար:

Նրա խոսքով՝ էներգահամակարգերի համապատասխանեցումով Ադրբեջանն ու Իրանը հիմք են ստեղծում երրորդ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար:

Իրանը մտադիր է էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի, իսկ Ադրբեջանը՝ Իրանի միջոցով Իրաքի ու Աֆղանստանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս