Ո՞ւմ կտան գումար Նյու Յորքում. հո՞րը, ով ցանկանում է կերակրել իր ընտանիքին, թե՞ թափառաշրջիկին` թմրանյութերի և ալկոհոլի համար
Երբ Դուք քայլում եք մարդաշատ փողոցով, շատ հաճախ տեսնում եք անտուն մարդկանց: Շատերը նրանց չեն էլ նկատում, և փոքր ժամանակ շատերիս սովորեցրել են հայացքներով չհանդիպել նրանց: Սակայն դժվար է անտարբեր անցնել կարիքավոր մարդու կողքով, ով երեխայի հետ է. հենց նման սոցիալական էքսպերիմենտ է կատարել Կոլբի Պերսին` Նյու Յորքի փողոցներում:
Նա ցանկանում էր հասկանալ, թե մարդիկ ավելի պատրաստակամորեն ո՞ւմ կօգնեն. նրա՞ն, ով ցանկանում է գումար` ընտանիքին կերակրելու համար, թե՞ մի թափառաշրջիկի, ով այդ գումարը պետք է ծախսի թմրանյութերի և ալկոհոլի վրա:
Երբ Կոլբին ձևացավ որպես անտուն թմրամոլ, փողերը հոսեցին գետի նման: Սակայն, երբ նա անտուն հոր դերում էր, անցորդները նրան նույնիսկ չէին նկատում:
Անսպասելի նրան մոտենում է մի կին` իր շան հետ.
«Սա այն ամենն է, ինչ ես այսօր աշխատել եմ: Բայց այս փողը Ձեզ և Ձեր աղջկան ավելի շատ է պետք, քան ինձ: Կարո՞ղ եմ ես Ձեզ համար աղոթել»,- ասում է աղջիկը, ով, ինչպես պարզվեց, նույնպես տուն չուներ:
Կարճ աղոթքից հետո նա սկսում է հեռանալ: Այդ ժամանակ երիտասարդը հասնում է նրան, որ դա ընդամենը սոցիալական էքսպերիմենտ է, և, որ հազարավոր մարդիկ, անցնելով, ոչ մի ուշադրություն չեն դարձրել նրա վրա:
Նրա բարության և օգնության համար Կոլբին տալիս է կնոջը 100 դոլար:
Տեսանյութն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Երբեմն նրանք, ովքեր քիչ ունեն, ավելի շատ են տալիս»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը